Այսօր դեռ վաղ առավոտից Գյումրիում տոնական մթնոլորտ էր. ամեն ինչ մտածված էր այնպես, որ յուրաքանչյուրը զգար տոնի խորհուրդը։ Մարտի 8-ի տոնական օրվա մեկնարկը Գյումրիի քաղաքապետարանը տվեց ծննդատնից:

Գունավոր փուչիկներ, ժպիտներ ու ծաղիկներ բուժաշխատողներին, ծննդկաններին և ծննդատան շենքում գտնվող կանանց։
Մարտի 8-ին Գյումրիում մեկ երեխա է լույս աշխարհ եկել, մայրը՝ Տաթևը,
Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ տոնը այլևս կրկնակի է իրենց համար։ Երիտասարդ մայրիկը հուզված է, առաջնեկին լույս աշխարհ է բերել լուսադեմին։