Գիշերը տակնուվրա են արել շքամուտքը. «նարկոտիկ» վաճառողները «գրավել են» շենքերի մուտքերը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:55 07-03-2024
Մինչ վարչապետ Փաշինյանը թմրանյութերն ազգային անվտանգության խնդիր է համարում, Հայաստանում շարունակում է աճել դրանց շրջանառությունը։

Վերջին շրջանում թմրանյութ ձեռք բերելու ամենահեշտ տարբերակը դարձել է Telegram-ը։

Պարզվում է, փողոցներից ու ոչ մարդաշատ վայրերից զատ, Telegram-ի թմրավաճառները հիմա էլ «գրավել են» շենքերի մուտքերը։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին նշել է, որ գիշերը Telegram-ի թմրավաճառները փաթեթներ են դրել նաև իրենց շքամուտքում, ինչի պատճառով էլ գնորդները տակնուվրա են արել շքամուտքը։

Մանրամասները՝ տեսանյութում