Հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը. Անահիտ Ավանեսյան
copy image url

Հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը. Անահիտ Ավանեսյան

Ներքին 1 տարի առաջ - 14:00 07-03-2024
Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է, բայց ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայում լինում են որոշակի բարդություններ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե նոր համակարգի ներդրումը բազմաթիվ բողոքներ է առաջացրել քաղաքացիների ու դեղատների աշխատակիցների շրջանում։

«Ես հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը՝ հասկանալով որ ցանկացած էլեկտրոնային և նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են բարդություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են հենց առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և համակարգի թափանցիկությանը»,- նշեց նա:

Նախարարը նշեց, որ վերջին օրերին մոտ 40.000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. «Այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է»։

Ամենից շատ դիտված