Հեղինակների մեջ շատ են հայերը. «Վրաստանի բլուրների վրա» գրական ալմանախի շնորհանդեսը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:32 06-03-2024
Օրեր առաջ Թբիլիսիում տեղի ունեցավ «Վրաստանի բլուրների վրա» գրական ալմանախի հերթական համարի շնորհանդեսը։

Վրաստանում ռուս լրագրողների միության ղեկավար Միխայիլ Այդինովն Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ալմանախի ստեղծմանն արդեն երկար տարիներ է մասնակցում են շատ հայեր.

«Այնպես է ստացվել, որ սովետական ժամանակներում տարբեր ազգությունների շատ ներկայացուցիչներ ռուսերեն կրթություն են ստացել, դրա համար էլ մեր ալմանախի հեղինակների մեջ մեծ տոկոս են կազմում հայերը, ովքեր գրում եմ ռուսերեն, բայց չնայած դրան մնում են հայրենասեր իրենց պատմական երկրին»։

Վերջինս նշում է, որ հայ հեղինակները շատ են գրում Հայաստանի, Ղարաբաղի, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունների մասին, նաև շեշտում է, որ ինքն էլ մեծ հայասեր է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված