Թումանյան 155. առաջնախաղ՝ «Ուրիշ» թատրոնում
copy image url

Թումանյան 155. առաջնախաղ՝ «Ուրիշ» թատրոնում

Ներքին 1 տարի առաջ - 15:45 05-03-2024
2024 թվականի մարտի 2-ին Երևանի Տարածաշրջանային համար 1 պետական քոլեջի «Ուրիշ» ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Տերն ու Ծառան» հեքիաթ-մյուզիքլի առաջնախաղը։

Ներկայացումը տեղի ունեցավ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում։



Բեմադրության հեղինակ քոլեջի արվեստի մասնագիտությունների ամբիոնի դասախոս, դերասան Հասմիկ Գևորգյանի, պիեսը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանինն է, երաժշտությունը Վահե Հայրապետյանինն է: Ներկայացման դերակատարները քոլեջի «Դերասանական արվեստ» և «Ռեժիսուրա» մասնագիտական բաժինների ուսանողներն են։



Միջին-մասնագիտական կրթական հաստատությունը կարևորում է ուսանողական թատրոնի միջոցով հայ մեծերի ստեծագործություններին անդրադարձ կատարելու գործընթացը, հանրությանը ներկայացնելով այդ գործերի հիման վրա կատարված բեմադրությունները։ Գարնանը` մինչ ուսումնական տարվա ավարտը, Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի ուսանողական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի հայ գորղների` Հ. Թումանյանի, Ե. Չարենցի և Պ. Սևակի, ինչպես նաև թատրոնի խաղացանկում գտնվող բեմադրությունները կատարված միջազգային գրողների ստեղծագործությունների հիման վրա:

​​​​​​

Ուսանողական թատրոնը մշտապես պատրաստակամ է համագործակցելու հանրակրթական դպրոցների հետ` ներկայացումներին աշակերտական խմբեր հյուրընկալելու նպատակով։