Լվովյան փողոցում ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն․ Փամբուխչյանը հանդիպել է բնակիչների հետ
copy image url

Լվովյան փողոցում ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն․ Փամբուխչյանը հանդիպել է բնակիչների հետ

Ներքին 1 տարի առաջ - 17:09 04-03-2024
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը գրում է․ «Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված այսօր հանդիպել եմ բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները:

Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ:

Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն:

Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»: