Տիգրան Ավինյանը «Կանազ»-ը «խլեց» Հրանտ Թոխատյանից
copy image url

Տիգրան Ավինյանը «Կանազ»-ը «խլեց» Հրանտ Թոխատյանից

Ներքին 1 տարի առաջ - 14:00 04-03-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը վերադարձվել է Երևանին։

Նշենք, որ Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող «Կանազ» մշակութային կենտրոնը 7 տարի առաջ՝ 2017 թվականի հոկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ 10 տարի ժամկետով փոխանցվել էր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին։

Փաստացի, քաղաքային իշխանությունը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, չեն սպասել, որ 10 տարի ժամկետը լրանա և ժամանակից շուտ այն հետ են վերցրել։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել դերասան Հրանտ Թոխատյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ հիմքով են «Կանազը» վերցրել իրենից, ակայն նրա հեռախոսն անջատված էր։

Երևանի քաղաքապետարանից էլ հետևյալը փոխանցեցին.

««Կանազ»-ի մշակույթի կենտրոնը 2017 թվականին 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրվել էր «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին։ Այդ հիմնադրամը չի կատարել իր պայմանագրային պարտավորություններ, որից ելնելով համայնքը հանդես է եկել նախաձեռնությամբ և այդ պայմանգարային պարտավորությունների չկատարման հիմքով դիմել է դատարան։ Դատարանը այդ հայցը օրինական է ճանաչել և «Կանազ» մշակութային կենտրոնը վերադարձրել է Երևան համայնքին։ Հիմքում պայմանագրային պարտավորությունները չկատարելն է»։

Ամենից շատ դիտված