Ադրբեջանը չեղարկել է Զելենսկու այցը Բաքու․ ծրագրված այցը Հայաստան նույնպես չի կայանա
copy image url

Ադրբեջանը չեղարկել է Զելենսկու այցը Բաքու․ ծրագրված այցը Հայաստան նույնպես չի կայանա

Ներքին 1 տարի առաջ - 13:39 01-03-2024
Մերձիշխանական տելեգրամյան ալիքները տարածել են տեղեկություն, ըստ որի՝ Ադրբեջանը չեղարկել է Զելենսկու այցը Բաքու, ինչի պատճառով Ուկրաինայի նախագահի ծրագրված այցը տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան, չի կայանա։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Սա կլինի Զելենսկու առաջին այցը տարածաշրջան։ Երևանյան այցը, ըստ տարածված տեղեկությունների, նախատեսված էր մարտի 4-ին։

Oragir.News-ը նաև գրել էր, որ Զելենսկու այցը տարածաշրջան բոլորովին այլ նպատակ է հետապնդում․ ըստ երևույթին՝ Զելենսկին տարածաշրջան է ժամանելու արևմտյան հիմնական խաղացողների պահանջով՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու նպատակով։ Վերջինս Բաքվում Ալիևին պետք է փոխանցի արևմուտքի ուղերձն առ այն, որ Հայաստանի նկատմամբ հերթական ագրեսիան անթույլատրելի է, իսկ եթե վերջինս արկածախնդրության գնա, ապա ինքը` Զելենսկին, այլևս չի կարողանա իրեն աջակցել։

Ամենից շատ դիտված