Քննարկում՝ «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվող շինաշխատանքների շուրջ
copy image url

Քննարկում՝ «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվող շինաշխատանքների շուրջ

Ներքին 1 տարի առաջ - 10:35 01-03-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատված‚ որտեղ այս պահին կատարվում են մոբիլիզացիոն և շինարարության նախապատրաստական աշխատանքներ։

Կայացել է հանդիպում-խորհրդակցություն Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն իրականացնող Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ՀՁ-ի և տեխնիկական հսկողություն կատարող Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering-ի ներկայացուցիչների հետ։

Ճանապարհային դեպարտամենտի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացել են աշխատանքների ներկա վիճակին‚ քննարկվել են ընթացիկ հարցեր‚ ինչպես նաև՝ առաջիկա անելիքները։