Անկախության հռչակագրից հրաժարվելու գաղափարի քննարկումն անգամ քաղաքական արկածախնդրություն է։
Այս մասին «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով հրավիրված համաժողովին հայտարարեց «Ջենեսիս-Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
Վերջինս շեշտեց, որ Ադրբեջանի կազուս բելլին՝ պատերազմի պատճառը, հայկական Սահմանդրությունը չէ, Ադրբեջանի համար հայկական ինքնությունն է խնդիրը, առհասարակ։ Նրա խոսքով՝ սովորաբար միջազգային հարաբերություններում էլիտարներն են որոշում նարատիվները։
«Հայաստանն ունի մեկ լուծում, ոչ թե կառչել, այլ իրավական լեգիտիմություն ունեցող հիմքը, որը կոչվում է Անկախության հռչակագիր, ատամներով մինչև վերջ պահել, որ չդառնա բուֆերային գոտի»,-նկատեց նա։