Հայաստանում չկա արհեստական մոնոպոլիա. Գեղամ Գևորգյան
copy image url

Հայաստանում չկա արհեստական մոնոպոլիա. Գեղամ Գևորգյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:35 29-02-2024
Հայաստանում արհեստական մոնոպոլիա չկա։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, փետրվարի 29-ին հայտնել է թափուր պաշտոնի հավակնորդ, գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Ես չեմ կարող ասել, թե որքան արհեստական մոնոպոլիաներ կային մինչեւ իմ նշանակումը պաշտոնին, բայց կարող եմ վստահ ասել, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում արհեստական մոնոպոլիա չկա։ Կան բնական մոնոպոլիաներ։ Բայց Հայաստանի Հանրապետությունում չկա այնպիսի ոլորտ, որտեղ ինչ-որ մեկը ցանկանա զբաղվել բիզնեսով, իսկ պետությունը արհեստականորեն խանգարի դրան»,- հավաստիացրել է Գևորգյանը։

Ամենից շատ դիտված