Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:20 29-02-2024
Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։