Քննարկում՝ վրավորանքի և զրպարտության հիմքով դատական գործերն ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների թեմայով

Ներքին 1 տարի առաջ - 14:10 28-02-2024
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Վիրավորանքի ու զրպարտության հիմքով դատական գործերն ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների․ խնդիրներ և միտումներ» թեմայով կլոր սեղան-քննարկումը։

Քննարկվել են 2022-2023 թվականներին լրատվամիջոցների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործերի մոնիտորինգի արդյունքները, որոնց հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց։ Օրերս այն հրապարակվել է ԽԱՊԿ-ի khosq.am կայքում և կազմակերպության ֆեյսբուքյան էջում։ Կլոր սեղանին հրավիրված են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և մեդիա փորձագետներ, փաստաբաններ և իրավապաշտպաններ։

Ամենից շատ դիտված