Պատեհ պահն էր, որ ներողություն խնդրեիք․ Լիլիթ Գալստյանը՝ փոխնախարարին
copy image url

Պատեհ պահն էր, որ ներողություն խնդրեիք․ Լիլիթ Գալստյանը՝ փոխնախարարին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:05 27-02-2024
Այսօր ԱԺ-ում «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն արձագանքելով Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի ելույթին՝ ասաց․

«Այս հարցի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ գիտակցաբար կամ ոչ, դիտավորյալ կամ՝ ոչ, դուք վիրավորեցիք ՀՀ-ում մշակութային գործունեության համար բացառիկ վաստակ ունեցող մտավորականների, գործիչների, արվեստագետների՝ Գեղունի Չթչյանին, Վլադիլեն Բալյանին, անվանի քանդակագործ Սողոյանին, կարծում եմ՝ երկրորդ անգամ այս ամբիոնից պատեհ պահն էր, որ ներողություն խնդրեիք ոչ թե նրանցից, այլև մեր հասարակությունից, քանի որ նրանք մեր հասարակության կողմից իրենց բացառիկ վաստակի և ներդրման համար ոչ միայն արժանացել են ժողովրդական կոչումի, այլև վայելում են հայ ժողովրդի համատարած ակնածանքը, ու ձեր չիմացությունը դեռ չէր արդարացնում այդ գնահատականը»։