Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, զեղչեր ենք անում. Արսեն Թորոսյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:59 27-02-2024
Գործընկերներս արդեն անդրադարձան այն թևավոր խոսք դարձած արտահայտությանը, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ ու ևս մեկ անգամ հաստատում ենք դա։ Այս մասին ԱԺ-ում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ անելու նախագծի քննարկման ժամանակ ասաց իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Միևնույն ժամանակ ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված մեր ջանքերը պետք է շարունակվեն ու ավելի մեծ եռանդով։ Նաև այս համատեքստում է եղել այն առաջարկը, որը ընդունվել է Ներքին գործերի նախարարության կողմից։ Խոսքը գնում է մեքենաների դիմացի ու կողային ապակիների լուսաթափանցելիության խատումների ժամանակ բալի կիրառմանը, որը մինչ այս չկար ու նաև դրա պատճառով էր, որ տեսնում էիք այդպիսի մեքենաներ, որոնց վարորդները երևի մտածում էին, որ կարող են ամեն անգամ 25,000 դրամ վճարել ու շարունակել այդպես երթևեկել»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ դիմելով վերոնշյալ վարորդներին։

«Հարգելի ու սիրելի այդպիսի վարորդներ, հորդորում եմ ձեզ հնարավորինս արագ ազատվել այդ մեքենաների մուգ թաղանթներից, որպեսզի պոտենցիալ վարորդական իրավունքից զրկվելու վտանգի առաջ չկանգնեք, քանի որ այևս նման վտանգ է լինելու ձեր համար։

Մյուս մեր քաղաքացիները, որոնք արդեն դա արել են անկախ այս վտանգներից, շնորհակալությում եմ հայտնում, օրինակելի վաքագիծ ցուցաբերելու համար։ Կարծում եմ, որ բացի օրենքներից՝ մեր քաղաքացիները պետք է օրինակ ծառայեն մյուս քաղացիներին այդպիսի վարքագծի համար։ Խոսքը միայն այս իրավախախտմանը չի վերաբերվում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում