Ի՞նչ նորություն կա մետրոյի «Աջափնյակ» և «Սուրմալու» կայարաններից. Ավինյանը՝ պաշտոնյային
copy image url

Ի՞նչ նորություն կա մետրոյի «Աջափնյակ» և «Սուրմալու» կայարաններից. Ավինյանը՝ պաշտոնյային

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:56 26-02-2024
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների մասով մրցույթը կայացել է նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մասով, ամսի 23-ին ծանուցվել է պայմանագրի մասին, 5 աշխատանքային օրվա ընթացքում կկնքվի, կլինեն ֆինանսական միջոցներ եւ կսկսենք աշխատել: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

«60 օր է նախատեսված պայմանագրով, 30 օր էլ կարող է ավելացվել, բայց կարծում եմ՝ 60 օրում պարզ փորձաքննությունը կունենանք: Այդ 60 օրն անցնելուց հետո նոր կանցնենք համալիր փորձաքննությանը»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց պայմանագրի նախագիծն ուղարկել բոլոր շահագրգիռ գերատեսչություններին՝ չսպասելով համալիր փորձաքննությանը:

Ինչ վերաբերում է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարան կառուցելու նախագծի մրցույթ հայտարարելուն, Արմեն Հարությունյանն ասաց. «Սումալու» կայարանի հետ կապված ունենք նախագծային տեխնիկական առաջադրանքը, որը քննարկել ենք մասնագիտական խմբում:Խումբը մեկ շաբաթ ժամանակէ ուզել, որը լրանում է մարտի 1-ին: Դրանից հետո կամփոփենք եւ հայտ կներկայացնենք արդեն նախագծման աշխատանքների մրցույթ հայտարարելու համար»:

Ավինյանն առաջարկեց «Սուրմալուի» մասով ամեն շաբաթ զեկուցել. «Աջափնյակ» մետրոյի հարցի էլ նվազագույնը երկու շաբաթը մեկ պետք է անդրադառնանք»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին