Սարի Թաղի «պազիկին» փոխարինելու է ավտոբուսը. Տիգրան Ավինյան
copy image url

Սարի Թաղի «պազիկին» փոխարինելու է ավտոբուսը. Տիգրան Ավինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:16 26-02-2024
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 66 երթուղիներում փաստացի աշխատել է ընդհանուր 3679 տրանսպորտային միջոց՝ նախատեսված 3850-ի փոխարեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։


Վերջինս նշեց, որ այս շաբաթ երթուղի են դուրս եկել 64 համարը սպասարկող նոր «Ժոնգ տոնգ» ավտոբուսները. «Երթուղին Նոր Նորք վարչական շրջանը կապում է Էրեբունի վարչական շրջանի հետ, ինչպես նաև համար 13 երթուղին, որը Սարի Թաղը կապում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ:

Մարտի 1-ից 67 համարի ավտոբուսային երթուղին, որը յս պահին սպասարկում է մասնավոր ընկերությունը, կսպասարկենք մենք՝ նոր «Ժոնգ տոնգ» ավտոբուսներով»:

Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Սրանք քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում խոստացված նոր գծերն էին: Մի գիծն անցնելու էր Դավիոթ Բեկով, մի գիծ էլ, որը պետք է փոխարիներ Սարի Թաղի «պազիկներին»:

Ամենից շատ դիտված