Մասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում էլ եղել է ատրճանակ․ shamshyan.com
copy image url

Մասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում էլ եղել է ատրճանակ․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 20:04 25-02-2024
Փետրվարի 21-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին և տեղում պարեկները ուղևորվում են Մասիս քաղաքի Հանրապետության փողոց, որտեղ հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին։

Պարեկները մոտենում են նրան և ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին։
Արդեն ոստիկանությունում նրա գոտկատեղի հետևի հատվածում հայտնաբերվում է ատրճանակ՝ իր պահեստատուփով։ Կասկածյալը, ով Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նվեր Ղ․-ն է հայտնում է, որ ատրճանակը պատկանում է իրեն և ինքը այն գնել է մի քանի տարի առաջ։

Ոստիկանությունը կասկածյալին և հայտնաբերված ատրճանակը ներկայացրել է Մասիսի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։