Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ. shamshyan.com
copy image url

Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 18:27 25-02-2024
Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

1.5 ժամից ավելի է՝ փրկարարներն ու պարեկները Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են խոտածածկ տարածքում և ծառերի մոտ առաջացած կրակի դեմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տարածքը պարեկների կողմից սահմանազատվել է, տրանսպորտային միջոցների շարժը ժամանակավորապես արգելվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված