Հրազենային վիրավորման հետևանքով մահացել է զինծառայող Ավագ Զաքարյանը
copy image url

Հրազենային վիրավորման հետևանքով մահացել է զինծառայող Ավագ Զաքարյանը

Ներքին 1 տարի առաջ - 00:10 25-02-2024
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: