Ցեխ կլվանք, փոշի կշնչենք. Անի թաղամասի բնակիչ
copy image url

Ցեխ կլվանք, փոշի կշնչենք. Անի թաղամասի բնակիչ

Ներքին 1 տարի առաջ - 21:00 24-02-2024
Արդեն 3-րդ տարին է Գյումրիի ամենամեծ թաղամասերից` Անի թաղամասի բնակիչները տարվա բոլոր եղանակներից դժգոհ են, որովհետև ամռանը փոշի են շնչում, իսկ գարնան, աշնան և ձմռան ամիսներին ցեխի պատճառով փողոցները դառնում են անանցանելի։ Կես կատակ-կես լուրջ ասում են`ըստեղ դաժը տաքսիները կհրաժարվեն գալ։

Oragir.News-ի լրագրողն է եղել Անի թաղամասում, զրուցել բնակիչների հետ։

«3 տարի ցեխ կլվանք, թոզ կշնչենք...մեզի համար սաղ տարվա եղանակներն էլ նույնն են, նույն տանջանքն է, նույն ցեխն ու չամուռը։ Եկան-քանդին, գնացին...յանի լավություն էրին, 3 տարի է՝ փողոց պտի սարքեն։ Գիշերով որ գաս ու ծանոթ չեղնիս տեղանքին, փոսի մեջ կընկնիս, փորել ու թողել գնացել են, երևի քեֆով կաշխատին։ Երկու ժամ գործ կենեն, փախնին տուն կերթան, ըդոր համար է 3 տարվա փողոց կսարքեն»,-ասում է Անի թաղամասի բնակիչներից մեկը։

Արդեն մի քանի օր է՝ Անի թաղամասի 30-ից ավելի փողոցներում հարթեցման ու խճապատման աշխատանքներ են կատարվում։ Նշենք, որ Անի թաղամասում խնդիրը առաջացավ, երբ ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման ծրագրի շրջանակում քանդվեցին փողոցները։ Թաղամասում խճապատում և հարթեցում այժմ իրականացնում է ոչ թե ջրաշինարարական Դորոժնիկ ընկերությունը, այլ Գյումրիի քաղաքապետարանը։

Ամիսներ առաջ դարձյալ Oragir.News-ը գնացել էր ահազանգի հետևից։ Այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ընդգծել էր, որ խնդրի լուծման տարբերակները քննարկվում են «Դորոժնիկ» ընկերության հետ։ Ջրաշինարարը ոչ մի հստակ պատասխան չի տալիս, փոխարենն ասում են, որ աշխատանքները ամբողջությամբ ավարտված չեն։

«Շիբին են բերել լցրել, բայց էդ էլ հարցի լուծում չէ, հերիք է ինչքան համբերենք, որ քիչմ էլ էս փողոցներին նայեն։ Իրարից խաբար չեն, կերթաս խնդիրդ կներկայացնես փափուկ բարձ դնեն գլխիդ տակ կճամփեն։ Իշխանավոր ների փողոցները էղնի ինչղ կրակն ընկած կսարքեն։ Փաշինյանը փողոց սարքելուց շատ կխոսա, ընչի ինքը չիդե, որ էս վիճակն է։ Երկիր չկա, պետություն չկա։ Ժողովրդին դրել են էշի տեղ, կամ լավագույն դեպքում տուգանքի մատերիալի։ Քաղաքացին ոչինչ է էս երկրի համար, քաղաքացին ամենավերջին մարդն է էս երկրի համար»,-ասում է մեկ այլ բնակիչ։

Ջրամատակարարման նորացման այս մեծ ծրագիրը, որն իրականացվում է KFW բանկի վարկային միջոցներով, պետք է 2022-ի գարնանը ավարտված լիներ, բայց: Գյումրիում 250 կմ ավտոճանապարհ է քանդվել, ինչը լուրջ անհարմարություններ է ստեղծել բնակիչների համար:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»