Առաջիկայում մանդատս վայր կդնեմ. Գևորգ Պապոյան
copy image url

Առաջիկայում մանդատս վայր կդնեմ. Գևորգ Պապոյան

Ներքին 1 տարի առաջ - 20:30 24-02-2024
Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը, որի ընթացքում քննարկել և հավանության է արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հետ։ Հարցին՝ երբ է նախատեսում պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում ներկայացնել, և ստանձնել նոր պաշտոնը, Պապոյանն ասաց.

«Առաջիկայում վայր կդնեմ մանդատս, բայց ընթացակարգ կա, մանդատի դիմումը գրելուց հետո 7-օրյա ժամկետ գոյություն ունի։ Իսկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կստանձնեմ այն ժամանակ, երբ վարչապետը կորոշի»։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի հրաժարականից հետո մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։

Սակայն վերջինս Oragir.News-ի հետ զրույցում լուրը հերքել էր, ասելով, որ ինքը նման հավակնություն չունի և Ազգային ժողովում դեռ անելիք ունի։