Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից բռնի տեղահանված 52-ամյա Նունե Բալասանյանը դիմել է
Oragir.News-ին, որպեսզի բարձրաձայնվի իր խնդիրը։ Արցախցի կնոջը զրկել են 3 ամսվա 40+10.000 դրամից, պատճառաբանել են, որ երեք երեխաներից մեկի անունը հաշվառված չի եղել ցուցակում, բայց տիկին Նունեն հերքում է, որովհետև իրենք պատշաճ հաշվառվել են։
«Հաղորդագրություն եկավ, որ պտի գնանք, Կոնվերս բանկից մեր գումարը ստանանք, պտի 200.000 լիներ, բայց 150.000 տվեցին։ Ասացի` բա ինչի 150.000, ասեցին սպասեք կնստի հաշվին մնացած 50.000 դրամը։1-2 օր հետո գնացի ՄՍԾ, ասացի, որ իմ երեխու հասանելիք հունվար ամսվա 40+10.000-ը չեք տվել, նայեց, ասաց՝ տիկին ջան ոչ թե հունվարը չեք ստացել, այլ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսը չեք ստացել։ Ինձ հետաքրքիր ա՝ որտեղ մնաց իմ գումարը, ով կերավ իմ երեխու փողը։Հիվանդ երեխա ունեմ, ես էսօր իրա դեղերը չեմ կարողանում առնել, դուք էս երեխու բաժնից եք կտրել։ Շահրամանյանին 100.000 դրամ օգնություն ես տվել, ինքն էլ ունի դրա կարիքը, իմ երեխեն էլ։ Շահրամանյանը կարա ստանա, իմ երեխեն չէ»,-պատմում է տիկին Նունեն։
Արցախցի կինն ասում է, որ հասանելիք գումարով հասցնում են դեղերը գնել, որովհետև ընտանիքում բոլորը առողջական խնդիրներ ունեն։
Մանրամասները`տեսանյութում։