«Հաբռգած» մեծացել են․ հարցում՝ «Ճվճըվ Արոյի» որդիների մասին 

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 21-02-2024
Վերջին տարիներին Արա Վարդանյանի՝ «Ճվճըվ Արոյի» որդիները պարբերաբար աչքի են ընկնում աղմկահայրույց միջադեպերով ևքրեական պատմություններով ուղեկցվող զարգացումներով։

Ուշագրավ է, որ եղբայրներից մեկը՝ «Սերժուլիկը», պարբերաբար պատասխանատվության է ենթարկվում իրավապահ մարմինների կողմից, անգամ կալանավորվում, սակայն, մի քանի օր անց ազատ է արձակվում։

Շուրջ 1 ամիս առաջ էր «Սերժուլիկը» կալանավորվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար և կրկին ազատ էր արձակվել։

Վերջին դեպքը «Սերժուլիկի» մասնակցությամբ տեղի էր ունեցել փետրվարի 19-ին, երբ ոստիկանները Երևանի Պարոնյան փողոցում, ակլոհոլի ազդեցության տակ և առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա էին հայտնաբերել, որում եղել էր նաև «Ճվճըվ Արոյի» որդին։

Ստացվում է, որ «Ճվճվ Արոյի» որդիներն անպատժելի են, և պետությունը նրանց չի կարողանում բերել օրենքի դաշտ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցնեով, անցորդներից հետաքրքրվել՝ ինչո՞ւ պետությունը չի կարողանում դաստիարակել «Ճվճըվ Արոյի» որդիներին։

«Ստից մարդ է, «Սվո Ռաֆի» տղեն լիներ, դաստիարակված կլիներ»,- ասաց անցորդներից մեկը։

Մի կին էլ մեր հարցին ի պատասխան ասաց․

«Նրանք «հաբռգած» մեծացել են, նրանց էլ դաստիարակել կլինի՞, արդեն ուշ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։