Շնորհակալ ենք ծանրամարտիկներին, որ մեր թշնամիներն այդքան շատ են լսում ՀՀ օրհներգը․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 21-02-2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 20-ին ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց։ Հայ ծանրորդներն այս տարի 10 մեծ և 16 փոքր մեդալ նվաճեցին՝ մրցումային վերջին օրը շրջանցելով հյուրընկալող երկրի՝ Բուլղարիայի հավաքականին։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ հետևե՞լ են ծանրամարտի առաջնությանը, ի՞նչ կմաղթեն մեր չեմպիոններին։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ չեն հետևել Եվրոպայի առաջնությանը, քանի որ ժամանակ չեն ունեցել։

Քաղաքացիներից մեկն էլ հպարտորեն նշեց, որ հպարտանում է մեր ծանրամարտիկների հաջողություններով․
« Գերազանց էր ամեն ինչ, շատ ուրախ ենք։ Որ այսպես շարունակվի շատ լավ կլինի»։

Մի երիտասարդ էլ շնորհակալություն հայտնեց մեր չեմպիոններին, Հայաստանի պատիվը բարձր պահելու համար․

«Շնորհակալ ենք, որ մեր թշնամին, ոչ բարեկամ պետությունների մարզիկները այդքան շատ են լսում մեր օրհներգը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի