Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել
copy image url

Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել

Ներքին 1 տարի առաջ - 14:40 21-02-2024
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Հարցաքննության ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։ Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար։ Այսինքն ոչ թե նրա համար, որ Սամվել Շահրամանյանը կասկածվում է հանցագործության մեջ, այլ ընդամենը այն բանի համար, որ նա ներկայացրել է հաղորդում:

Առաջին դեպքը չէ, որ Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության, մոտ մեկուկես ամիս առաջ էլ է նա հրավիրվել քննչական կոմիտե, մասնակցել՝ հարցաքննության»,- ասաց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում