Գոնե մի տեղ սարքեք, տղայիս նկարի մոտ ծաղիկ դնեմ. արցախցի

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:30 20-02-2024
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցներից արցախցի մի կին նշեց, որ պատերազմում կորցրել է որդուն և փեսային, 2-րդ անգամ է տեղահանվում Արցախից, սակայն շատ է ուզում վերադառնալ այնտեղ։

Նշում է՝ թեև Հայաստանն էլ իրենցն է, բայց Հայաստանում ապրելն իր համար հաճելի չէ, ցանկանում է վերադառնալ Արցախ, որտեղ իր մանկությունն է անցել։

Վերջինս նաև նշում է, որ որդու շիրիմին էլ չի կարողանում այցելել․ «Գոնե մի տեղ սարքեք, տղայիս նկարի մոտ ծաղիկ դնեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։
​​​

Ամենից շատ դիտված