ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները
copy image url

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները

Ներքին 1 տարի առաջ - 18:26 19-02-2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և ընդգծել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը: Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսության ամրապնդման ու դրա շարունակական ընթացքի ապահովման համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է երկու երկրների միջև մշակութային ժառանգության ոլորտում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Ալֆրեդ Քոչարյանն առաջարկել է դիտարկել ինչպես Հայաստանի և Հնդկաստանի թանգարանների աշխատակիցների համար փորձի փոխանակման, վերապատրաստման, այնպես էլ մշակութային արժեքների ժամանավոր փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը:

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հայաստանի հետ մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Յոգայի միջազգային օրվա շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումները: Նշենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր, և Հայաստանն այն 177 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը: ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ միջոցառումների անցկացման հարցում մշտապես իրենց աջակցելու և օրվա խորհուրդը կարևորելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում