Ես չեմ ստացել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Ես ԱԺ-ում եմ, աշխատում ենք։ ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի աշխատանքը վստահաբար պակաս պատասխանատու չէ, քան նախարարի պաշտոնը։ Նույնիսկ ինձ որոշ տեղ զարմացնում է այդ հարցադրումը։ Դրանք նույն կարգի պատասխանատու աշխատանք են»,- նշեց պատգամավորը։
Նա նաև ասաց, որ ՔՊ-ում դեռ էկոնոմիկայի նախարարի նշանակման հարց չեն քննարկել։