ՀՀ և Իրաքի վարչապետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և երկուստեք հետաքրքրության թեմաների շուրջ
copy image url

ՀՀ և Իրաքի վարչապետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և երկուստեք հետաքրքրության թեմաների շուրջ

Ներքին 1 տարի առաջ - 21:37 16-02-2024
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: