2020 թ․ պատերազմից հետո ասում էր՝ մեջդ պահիր վրեժը, մի օր պետք կգա․ Վարազդատ Հարությունյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:53 16-02-2024
Տեղի է ունենում Ներքին Հանդում զոհված ազատամարտիկ Հրաչյա Հովհաննիսյանի հոգեհանգիստը։

Իրավաբան Վարազդատ Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Հրաչյա Հովհաննիսյանն իրենց բակից էր, արտակարգ անձնավորություն էր, որ իր կամքով, իր վարքով, հայրենիքի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով օրինակ էր բոլորի համար։

Հարությունյանը շեշտեց՝ իսկական հերոս էր, հարկերն էլ էր վճարում։

«2020 թ․ պատերազմից հետո շատ չէր խոսում։ Մի անգամ՝ խոսակցության ժամանակ, ասաց՝ մեջդ պահիր վրեժը, մի թող, որ ամեն թեթև առիթի դեպքում դուրս գա, թող կուտակվի մեջդ, որովհետև մի օր պետք կգա։ Երբեմն հիշում եմ այդ խոսքերը և փորձում եմ այդպես անել»,- ասաց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված