Երեկ` հրաժարական, այսօր` ԱԱԾ. Վահան Քերոբյանի առօրյան
copy image url

Երեկ` հրաժարական, այսօր` ԱԱԾ. Վահան Քերոբյանի առօրյան

Ներքին 1 տարի առաջ - 13:48 15-02-2024
MediaHub-ի ունեցած տեղեկություններով՝ այս րոպեներին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ԱԱԾ-ում է:

MediaHub-ի հարցմանն ի պատասխան կառույցից, սակայն, հորդորեցին հետևել պաշտոնական տեղեկատվությանը, ըստ էության չհերքելով լուրը:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 14-ին, Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր իր հրաժարականի մասին, իսկ ժամեր անց հրաժարականի դիմումը ստորագրվե է նախագահ Վահագն Խաչատուրյանիկողմից։