Կառավարությունը 2024-ին ճանապարհային ցանցի զարգացմանը հատկացնելու է 119 միլիարդ 530 միլիոն դրամ
copy image url

Կառավարությունը 2024-ին ճանապարհային ցանցի զարգացմանը հատկացնելու է 119 միլիարդ 530 միլիոն դրամ

Ներքին 1 տարի առաջ - 19:33 14-02-2024
Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, թե որքանով են աճել պետական բյուջեի՝ ճանապարհային ցանցի զարգացմանն ուղղված ծախսերը 2020-2024 թվականներին․

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին ճանապարհային ցանցի զարգացմանը հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ, ինչը մոտ 15%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 2.3 անգամ ավել է, քան 2020 թվականինը։

2024 թվականին ճանապարհային ցանցի բարելավմանը կհատկացվի պետական բյուջեի ծախսերի 3.7%-ը` 2020 թվականի 2.7%-ի փոխարեն։