Եթե դպրոցում զիջեցինք, կզիջենք ամեն տեղ․ Վազգեն Պետրոսյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:42 14-02-2024
«Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը խոտանելու պահանջը հետապնդող նախաձեռնող խմբի անդամ, թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց միջոցառումները հիմնականում իրազեկման նպատակ են հետապնդում, դրանք հաշվետվության նման մի գործընթաց են, որոնք այս փուլում իրականացնում են, մինչև հասնեն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականին:

Ասաց, որ հանդիպումներ են ունեցել դպրոցների տնօրենների, ուսուցիչների, ԵՊՀ դասախոսների, մշակութային գործիչների հետ, ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց: Նաև ասաց, որ իրենց գրասենյակում են հանդիպումներ կայանում:

Վազգեն Պետրոսյանը նաև ընդգծեց՝ եթե դպրոցում զիջեցինք, կզիջենք ամեն տեղ։