Երեկ ռուսական լրատվամիջոցներում աղմկահարույց տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի Վլադիկավկազ քաղաքում տղամարդը «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախ է խմել ու կերակրափողի այրվածք ստացել, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա հիվանդանոցում մահացել է)։
Ռոսպոտրեբնադզորը դեպքից հետո հայտարարել էր «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ դրանց անվտանգության ստուգման նպատակով։
Տեղեկատվության տարածումից հետո
Oragir.News-ը փորձել էր պարզաբանում ստանալ «Ջերմուկ Գրուպ»-ից, սակայն ընկերությունից հրաժարվել էին պատասխանել մեր հարցին։
Ընկերությունը խուսափել է լրատվամիջոցների հետ շփումից, բայց երկար-բարակ մտածել ու գտել են իրենց կարծիքով լավագույն լուծումը։ Մասնավորապես, հերքում են պատրաստել, այն սկանավորել, տեղադրել ֆեյսբուքում և գովազդի տակ դրել։ Ավելն, չեն զլացել և հերքումը թարգմանել են նաև ռուսերեն՝ ռուսների և ռուսական լրատվամիջոցների գործը թեթևացնելու համար։

Նշենք, որ հերքման մեջ «Ջերմուկ Գրուպ»-ը նշել է, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում և բացառել է գործարանում շշալցված «Ջերմուկ»-ի շշի մեջ քացախաթթվի առկայությունը։
