Զզվելի ձևով ձեր թիմում ուռճացնում էին 44-օրյայի զոհերի թիվը․ Ավինյանը՝ «Մայր Հայաստանի» անդամին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:06 13-02-2024
Ձեր քաղաքական թիմից այնքան տգեղ, այնքան զզվելի ու մանիպուլյատիվ ձևով ուռճացնում էին 44-օրյա պատերազմի զոհերի թիվը։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի հարցի։

«Ձեր քաղաքական թիմից այնքան տգեղ, այնքան զզվելի ու մանիպուլյատիվ ձևով 2020-ի զոհերի թվերն ուռաճցվում էին, հիմնականում տունը նստած դիվան քշողների կողմից, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում իրենց տան դիվանը քշելուց բացի ուրիշ բան չեն արել, ու այնպիսի ոգևորությամբ էին այդ հազարներն ավելացնում, որ մարդու զզվանքը գալիս էր, որ այդ տեսակ մարդկանց հետ նույն փողոցներում քայլում ենք։ Զոհերի պաշտոնական թվերը համապատասխանում են իրականությանը»,- ասել է քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված