2023 թվականի դեկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ինչի հետևանքով էլ սիրված հաղորդավար, ժողովրդին հայտնի «Պահմտոցի» հումորային հաղորդման հեղինակ և վարող Սարգիս Միքայելյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Այդ օրը ժամը 21։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Սարգիս Միքայելյանը իր վարած «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենայով Կապան-Ծավ ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվելով հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով Սարգիս Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց նա դիմել է դեպքի հաջորդ օրը, իսկ մինչ այդ իր ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել անվտանգ վայր։
Քննիչը նույնպես հիվանդանոցում է փորձել սթափության ենթարկել նրան, այնտեղ նույնպես հրաժարվել է, ինչի համար էլ նա 2 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: