Սատանան Աստծուն ո՞նց կարող է հավատալ․ հարցում 

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 12-02-2024
Բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով հնարավոր երրորդ պատերազմի մասին ասել է, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին, և ինքը հավատում է Աստծուն, ոչ թե Ալիևին։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ըստ իրենց՝ Նիկոլ Փաշինյանը հավատո՞ւմ է Աստծուն։

Հարցվածներից շատերը հարցին ի պատասխան ասում էին՝ ոչ, Նիկոլ Փաշինյանն Աստծուն չի հավատում։

«Սատանան Աստծուն ո՞նց կարող է հավատալ»,- ասաց մի տղամարդ։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի անունը լսել չի ուզում․ «Որ հավատար այս վիճակին չէր հասցնի ժողովրդին»։

Մանրամասները՝ տեսանյութում։