Նիկոլական ռեկտորը շարունակում է կեղծել ԵՊՀ պատմությունը
copy image url

Նիկոլական ռեկտորը շարունակում է կեղծել ԵՊՀ պատմությունը

Ներքին 1 տարի առաջ - 10:00 09-02-2024
Ապօրինաբար ԵՊՀ ռեկտոր նշանակված ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանն շարունակում է կեղծել ԵՊՀ պատմությունը։

Oragir.News-ն արդեն անդրադարձել էր նրան, որ ԵՊՀ կայքի «Համալսարանականներ» բաժնում չկա ԵՊՀ նախկին ռեկտոր, լուսահոգի Արամ Սիմոնյանի անունը։

Սակայն ԵՊՀ կայքը շարունակում է «թարմանալ» և նորանոր «անակնկալներ» են ի հայտ գալիս։

Օրինակ՝ պարզվում է, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կենսագրություն չունի․ կայքում հնարավոր չէ գտնել երևելի նիկոլականի կենսագրությունը՝ ո՛չ որպես ռեկտոր, ո՛չ որպես աստվածաբանության դասախոս։

Բացի դրանից՝ ԵՊՀ նախկին ռեկտորներ բաժնում ԵՊՀ երկարամյա պրոռեկտոր, Արամ Սիմոնյանի ընկեր, իսկ հետո Արամ Սիմոնյանին դավաճանած Գեղամ Գևորգյանը, որը եղել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ճանապարհ է հարթել Հ․Հովհաննիսյանի համար, ներկայացված է որպես ռեկտոր։


Ամենից շատ դիտված