Գագիկ Գինոսյանը ազգը և իր երկիրը սիրող մարդ էր, չդիմացավ․ Արշակ Զաքարյան

Ներքին 1 տարի առաջ - 20:13 08-02-2024
Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը:

Oragir.News-ի հետ զրույցում ռեժիսոր Արշակ Զաքարյանը ափսոսանքով նշեց, որ չի ունեցել հնարավորություն Գագիկ Գինոսյանին աշակերտելու։

«Համոզված եմ՝ շատ մեծ կսկիծով ու տխուր հեռացավ, ինչպես շատերը, որոնք այսօր չեն դիմանում, ինքն էլ՝ ազգը ու իր երկիրը սիրող մարդ, պարզ է, որ չդիմացավ։ Մեծ կորուստ է ազգի համար․ շատ վաղաժամ էր»,- ասաց Զաքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված