Մեր ազգը դեռ կզգա այն բացը, որ այսօրվանից ունենք մեր մշակույթում․ Միքայել Ոսկանյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:47 08-02-2024
Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը:

«Անձնապես մեծ, խորը ցավ եմ ապրում և համոզված եմ, որ մեր ազգն էլ դեռ շատ կզգա այն բացը, որ այսօրվանից մենք ունենք մեր մշակույթում»,- խոսելով Գագիկ Գինոսյանի բացառիկ դերից՝ լրագրողների հետ զրույցում ասաց թառահար Միքայել Ոսկանյանը։

Ոսկանյանը շեշտեց՝ Գագիկ Գինոսյանի թողած հետքը այնքան մեծ է, որ իր հետնորդները անպայման նույն կերպ շարունակելու են․ պետք է հետևողական լինել, որ նրա կատարած մեծ գործը չկորչի։