Երբեք չեմ մոռանա 11-ամյա դստերս արցունքները, երբ իմացավ, որ հայրը կալանավորված է. Արմեն Չարչյան

Ներքին 1 տարի առաջ - 17:25 08-02-2024
Օրերս ավարտվեց 2 տարի 8 ամիս տևած մղձավանջը, որի ընթացքում ինձ մեղադրում էին ազատ խոսքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

«Կայացվեց դատավճիռ, որին չեմ ուզում անդրադառնալ և որակել, փոխարենն ուզում եմ իմ երախտիքի խոսքն ասել այդ դժվարին և տառապալից օրերին ինձ զորավիգ կանգնողներին՝ իմ ընտանիքին, կնոջս, զավակներիս, որոնք ինձ հետ հավասար, գուցե նաև ավելի, կրեցին զրկանքներ, բայց արժանապատվորեն, հպարտ կեցվածքով ու բարձեր գլխով:

Երբեք չեմ մոռանա 11-ամյա դստերս արցունքները, երբ իմացավ, որ հայրը կալանավորված է և չեմ ներելու»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ դատարանը ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս 13 օր ժամկետով ազատազրկման։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում