Իմ խաչը ծանր է, ցավոք ՀՀ-ում գրեթե տենց թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ. Ալեն Սիմոնյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:20 08-02-2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով զրպարտության և վիրավորանքի համար նշանակված տուգանքի, կամ դատարանի կողմից սահմանվող փոխհատուցման չափը քիչ է: Այս հարցով նա ԱԺ նիստի ժամանակ դիմեց ԲԴԽ նախագահին:

«Դատավորները խուսափում են զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը մեծ չափ սահմանելուց: Նշանակված փոխհատուցման չափը չի փոխհատուցում հայց ներկայացծար անձի ծախսերը՝ փաստաբանի, պետական տուրքի»,- նշել է նա՝ մասնավորապես հիշատակելով իր օրինակը․ «Ցավոք սրտի, իմ խաչը երևի ծանր է, որովհետև Հայաստանում գրեթե տենց թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ»։