2010-ին ինչի՞ կողմ քվեարկեցիք, որ Սոթքից այն կողմ Ադրբեջան է. Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:35 07-02-2024
2010 թվականին կողմ չքվեարկեիք «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, որտեղ ասում էիք, որ Սոթքից այն կողմ Ադրբեջանական Հանրապետություն է։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

«Եթե այդպես էր, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն ասում, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եթե այդպես էր, ինչու էր ողջ բանակցային գործընթացի մասին փաստաթղթերը սկսում, որ բանակցային գործընթացի նպատակն է Ադրբեջանի յոթ շրջանները Ադրբեջանի հսկողությանը վերադարձնելը: Ինչո՞ւ էր այդպես»,- ասաց վարչապետը: