Բազմաթիվ երկրներում տուգանքի 50 տոկոսն են ներում․ սա ավելի էֆեկտիվ է

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:22 07-02-2024
Բազմաթիվ երկրներ կան, որտեղ տուգանքի 50 տոկոսն են ներում, սա ավելի էֆեկտիվ մոտեցում։

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխություններին։

Պատգամավորը նախագծի զեկուցողին առաջարկեց ուսումնասիրել աշխարհի փորձը։ Նրա համոզմամբ՝ քաղաքացու համար տուգանքի կեսը վճարելն ավելի հեշտ է, քան 20-30 տոկոսը հաշվարկել։

Նախագծի զեկուցող Արփինե Դավոյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ։

Ամենից շատ դիտված