Ինչի՞ եք ինչ ասում, քաղաքապետարանին նամակ գրեք, Ավինյանին էլ՝ Սիսի, որ տեսնի. Մարության

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:05 07-02-2024
Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, և դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստում իր ելույթում ասաց։

Նա քննադատեց ՔՊ-ին սեփական հայացողությամբ որոշումներ կայացնելու համար։ Հիշեցրեց, որ նախկինում ավագանու նիստերին երբեք չմացնակցած ավագանու անդամները չեն հեռացվել․ «Բա ինչո՞ւ չէիք հեռացնում ձեր թիմակիցներին, որոնք տարիներով, ոչ թե ամիսներով, տարիներով նիստերին չէին մանակցում, քանի որ ձեր դեմ դուր չէ՞ին գալիս»։

Նա նշեց, անցած նիստին հեռացրել են հղի կնոջը՝ Լուսինե Մխոյանին, միայն այն բանի համար, որ Մարությանին պաշտոնից հեռացնելուց նա չէր մնացել ՔՊ-ի հետ։

«Մեզ հանում եք, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը։ Թե չէ բացակայություն, սաղ լոլոներ են։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել, դուք եք ինձ էդ մանդատը տվել, թե՞ կարող ա մատածում եք, դուք իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս, դուք ո՞վ եք։ Էս էլ որերորդ անգամ արհամարում եք երևանցիների քվեն»,-ասաց Մարությանը՝ անտեղյակ մարդկանց իրազեկելով, որ Երևանի ավագանու անդամի աշխատանքը հասարակական հիմքունքով է, նրանք աշխատավարձ չեն ստանում։

Վերջում Մարությանը նաև հավելեց․ «Տեսե՞լ եք քաղաքի վատ վիճակը. մարդիկ ինձ ասում են՝ պարո՛ն Մարության, էս ի՞նչ ա կատարվում, ասում եմ՝ ինչի՞ եք ինձ ասում, մենք չենք իշխանությունը, խնդրում եմ նամակ գրեք քաղաքապետարանին, Ավինյանին էլ Սիսի գրեք, որ տեսնի»։