Թափառող շները կարող են հիվանդությունների ու վարակների պատճառ դառնալ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:09 06-02-2024
Թափառող շների հարցը կարծես թե մնում է չլուծված։ Վերջին շրջանում թափառող շների կողմից քաղաքացիների վրա բազմաթիվ հարձակումներ եղան, որոնցից մեկը ողբերգական ավարտ ունեցավ․ դպրոցի բակում երեխա մահացավ։

Oragir.News-ի ընթերցողներից մեկը տրամադրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ավան վարչական շրջանում շների ոհմակը թափառում մթերային խանութների դիմաց, ինչի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ վախից շրջանցում են տարածքը։

Oragir.News-ը զրուցեց անասնաբուժական կլինիկայի տնօրեն Հայկի հետ։ Հարցին, թե ինչ վտանգներ կան թափառող շներից, բժիշկը պատասխանեց․

«Թափառող շները կարող են տարբեր տեսակի հիվանդությունների ու վարակների պատճառ դառնալ։ Իսկ ստերջացված շներն ավելի քիչ են ագրեսիա դրսևորում։ Այն շունը, որը ստերջացված չէ, ճանաչում է միայն իր տարածքը, որը պետք է պաշտպանի, հետևաբար հարձակվում է ցանկացած բանի, ինչը կարող է իր համար վտանգ հանդիսանալ»,-նշեց անասնաբույժը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում