Երբ գնացել ենք խնդիրների հետևից տեսել ենք, որ քոլեջի գույքը գտնվում է կուսակցական գրասենյակներում, հայտնաբերել ենք, որ քոլեջի շենքի մի մասը սեփականաշնորհված է կուսակցության շենքի ներքո։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչեցվող մեղադրանքներին։
Անդրեսայանի պնդմամբ՝ սրանք փաստեր են, որոնք խոսում են հայրենասիրության ու պետության, ինչպես նաև դրանից արժեքի մասին։
Նախարարը շեշտեց նաև, որ չնայած քննադատություններին, ոլորտում բարեփոխումները շարունակվելու են։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։