Հայրենիքը նույն պետությունն է. մենք չենք հակադրում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:09 06-02-2024
Հայաստանը մեր հայրենիքն է, հայրենիքն ու պետությունը ոչ ոք չի հակադրում, ընդհակառակը, եթե նկատել եք, մենք շարունակաբար կրկնում ենք, որ հայրենիքը նույնական է պետությանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչեցվող մեղադրանքներին։

Իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ պնդեց, որ ՀՅԴ-ն չպիտի Սահմանադրության վերաբերյալ իշխանությանը դիտարկումներ անի։ Նա հիշեցրեց ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանի այն հայտարարություն, որ իշխանափոխությունը պարտադիր չէ, որ սահմանադրական ճանապարհով իրականացվի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի