«Հանրային ձայնն» այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի․ Վարդան Ղուկասյան
copy image url

«Հանրային ձայնն» այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի․ Վարդան Ղուկասյան

Ներքին 1 տարի առաջ - 12:25 06-02-2024
Վարդան Ղուկասյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ, հայտարարել է, որ «Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի։


«Սիրելի երևանցիներ, շուրջ 23 հազար մեզ վստահողներ, ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետևյալ քաղաքական որոշման մասին:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը՝ եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ Երևանում արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին և իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ «Հանրային ձայն» ֆրակցիան այլևս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երևանում պետք է անցկացվի ավագանու նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ և անփոփոխ է: Եթե մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն: Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին պետք է կայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում է նաև Հայկ Մարությանին և ավագանու մի շարք ընդդիմադիր անդամների մանդատներից զրկելու հարցը: